«Ոչնչացում» ռեժիմը կարգավորում է ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո` դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:
«Ոչնչացում» մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքներ ներմուծող անձի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) ապրանքների ոչնչացումն իրականացվում է ապրանքներ տեղափոխող անձի հաշվին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2000թ. դեկտեմբերի 31-ի թիվ 902 որոշման թիվ 3 հավելվածի` կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ, ինչպես նաև պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ նկատմամբ չի կարող կիրառվել «ոչնչացում» մաքսային ռեժիմը:
Աղբյուրը` Իրավաբան.net