1871 թվականին ամերիկացի փաստաբան Կլեմենտ Վալլանդիգեմը պաշտպանում էր մեղադրյալին, ով մեղադրվում էր վիճաբանության ընթացքում սպանության համար: Փաստաբանն իր պաշտպանյալին փորձում էր արդարացնել այն հանգամանքով, որ մեղադրյալը անզգուշորեն գրպանից հանել է հրազենը և չիմանալով որ այն լիզքավորված է՝ պատահաբար կրակել է:
Դատաքննության ընթացքում փաստաբանը փորձել է ցույց տալ՝ ինչպես կարող էր այն կատարվել՝ կատարելով փորձարարություն: Այս ժամանակ փաստաբանը տեղյակ չի եղել, որ լիցքավորված է եղել հրազենը և պատահաբար գրպանից հանելով՝ վիրավորել է ինքն իրեն: Հետագայում այդ վնասվածքից փաստաբանը մահանում է, իսկ պաշտպանյալին դատարանն արդարացնում է:
Խոսելով փորձարարության մասին` նշենք, որ ՀՀ-ում գործի համար նշանակություն ունեցող տվյալները ստուգելու և ճշտելու նպատակով փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու համար քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն:
Քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի և առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը և արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս:
Աղբյուրը` Իրավաբան.net