Ինչպես գիտենք, ամուսնական պայմանագրով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:
Ամուսնական պայմանագիրը, ինչպես ցանկացած այլ պայմանագիր (գործարք) կարող է դատարանի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել՝ գործարքների անվավերության մասին Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:
Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։
Նշված պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին:
Պայմանագրի` վերը նշված պահանջները խախտող պայմաններն առոչինչ են:
Աղբյուրը` Իրավաբան.net