Ի՞նչ ենք անելու, երբ պաշտոնյան ունի վեց տուն ու գրանցել է զոքանչի, մորաքրոջ անունով. պատգամավորը՝ նախարարին

«X պաշտոնյայի մոտ թղթերով, փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ինքը ունի 6 տուն՝ զոքանչի, մորաքրոջ, էլ չգիտեմ ում անունով, մերձավոր բարեկամների, մի 25 հատ էլ մեքենա ունի, որը գրում է հարևանի տղու կամ այլ անձի վրա: Ի՞նչ ենք անելու մենք այստեղ»,- արդարադատության նախարարին հարցրեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Նախարարը պատասխանեց. «Մինչև զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակ ընդլայնել աշխարհի ոչ մի երկիր չի արել դա, ես ուսումնասիրել եմ աշխարհի այն երկրների փորձը, որը փոխկապակցված անձանց շրջանակը ընդլայնել են, մենք էլ ենք ընդլայնելու, այդ նախագիծը լրացվել է: Մենք քանի դեռ չենք անցել համատարած հայտարարագրման ինստիտուտի, չկա որևէ երկիր, որը գնացել է այդ քայլին, սա ուղղակի ինֆորմատիվ բնույթի նյութ, միակ երկիրը, որ արել էր ու հետ կանչեց իր քայլը, եղել է Ռումինիան»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ սկսվել է քննարկվել այսպես կոչված «դրածո անձանց» գաղափարը. «Զոքանչն է, վարորդն է, վարորդի ընկերն է, ում հնարամտությունը ինչքան կբավարարի, դրածո անձանց գաղափարը սկսեց ներմուծվել և վարույթն իրականացնող մարմինը այդ քրեական գործի շրջանակներում անդրադարձ կկատարի, թե արդյոք՝ դե ֆակտո այս գույքի սեփականատերը պաշտոնատար անձն է, թե այլ անձ: Այս գաղափարախոսությունը երկու ուղղությամբ է զարգացել: Ես անձամբ կարծում եմ, որ ապօրինի հարստացումը համարվում է վտանգավոր գործիք նաև հետապնդումների համատեքստում, միանգամից մեծ շատ գործիքներով տալով մենք վտանգի առջև ենք կանգնելու»,- ընդգծեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել