Ազգային ժողովում կարևոր նախագծեր են քննարկվում
Խորհրդարանն այսօր քննարկելու է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն, այս մասին խորհրդարանի նիստը սկսելով հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ այս օրենքներով ներդրվում է ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտն ու ապահովվում է դրա դատավարությունը:
Բացի այդ, խորհրդարանը կքննարկի նաև Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը:
Իրավաբան.net