Կազմակերպություն հիմնադրել ցանկացող առնվազն երկու ֆիզիկական անձ՝ հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով սահմանվում են մինչև կազմակերպության պետական գրանցումը հիմնադիրների համատեղ գործունեության կարգը, նրանց գույքը կազմակերպությանը հանձնելու պայմանները:
Եթե կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձը մինչև տասնչորս տարեկան անչափահաս է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, պայմանագիրը կնքում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Կազմակերպության հիմնադրման մասին պայմանագիրը հիմնադիրներից որևէ մեկի պահանջով ենթակա է վավերացման նոտարական կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net