Ինչպես արդեն նշել ենք, սերիական մարդասպանները դասակարգվում են մի քանի տեսակների: Դրանցից մեկը հանդիսանում է «մարդակերների» տեսակը:
Կաննիբալիզմը հատուկ է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին, թռչուններին և նույնիսկ միջատներին:
Կենդանիների մոտ կաննիբալիզմ կարող է առաջացնել ինչ-որ սթրեսային իրավիճակը:
Պատահել են նաև դեպքեր, երբ ցուրտ եղանակի պատճառով, երբ սատկել են փոքր կաթնասունները, գիշատիչ կենդանիները` օրինակ գայլերը, կերել են իրար:
Այժմ անդրադառնանք մարդկային կաննիբալիզմին: Մարդասպանների այս տեսակը ուտում է իր նմանին, այսինքն` մարդուն:
Ի դեպ, կաննիբալիզ է հանդիսանում կենդանի մարդու սպանությունը և վերջինիս մարմնի մասերը որպես սնունդ ընդունելը: Դիակն ուտելը կաննիբալիզմ չի դիտվում:
Գոյություն ունի մարդկային կաննիբալիզմի մի քանի տեսակ` կենցաղային, կրոնական-ծիսական, սեռական ուղղվածության և սինվոլիկ:
Ինչ նպատակով էլ որ իրականացվի սպանության այս դաժան տեսակը, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net