Օրենքը սահմանում է, որ ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:
Ամուսիններից մեկի մահվան փաստով դադարած ամուսնությունից հետո որևէ խնդիրներ, որպես կանոն, չեն առաջանում:
Ինչ վերաբերում այն դեպքերին, երբ ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկին դատարանի վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու հիմքով, ապա պետք է նշել, որ որոշակի խնդիրներ կարող են առաջանել, եթե ներկայանա անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ամուսինը:
Համաձայն օրենքի` դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու և դատարանի համապատասխան վճռի վերանայման դեպքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա ամուսնությունը կարող է վերականգնել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինը, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ամուսինը սահմանված կարգով նոր ամուսնություն է կնքել:
Աղբյուրը` Իրավաբան.net