«Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների անհատույց հանձնումը Հայաստանի Հանրապետությանը ապրանքներ տեղափոխող անձի կողմից:
Այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցների:
Համաձայն ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի թիվ ն902 որոշման թիվ 2 հավելվածի` բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների և պիտանիության ժամկետն անցած ապրանքներ նկատմամբ չի կարող կիրառվել «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմը:
Աղբյուրը` Իրավաբան.net