Վաճառվելիք ապրանքը առգրավելը

Եթե երրորդ անձը, մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքով, գնորդի դեմ հայց է հարուցում ապրանքն առգրավելու մասին, գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է այդ գործին մասնակցել գնորդի կողմից:
Գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է գնորդի առջև պատասխանատվությունից, եթե վաճառողն ապացուցում է, որ, մասնակցելով գործին, կարող էր կանխել վաճառված ապրանքի առգրավումը գնորդից:
Գնորդի կողմից գործին մասնակցելու հրավիրված, սակայն գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գնորդի կողմից գործը ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել