Աժ-ն կանդրադառնա երեխաների հիվանդացությունների դեպքերին

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում հայտարարեց, որ հանրապետությունում շարունակում է վտանգավոր մնալ մանկահասակ երեխաների հիվանդացության դեպքերը:

«Մեր ողջ բնակչությունը նկատել մանկահասակ երեխաների հիվանդացության ահագնացող մակարդակն ու տառապել: Մենք առնչվել ենք նաև հիվանդանոցային ոչ պատշաճ ծառայությունների ու գերծանրաբեռնվածության հետ: Սա խնդի՞ր է, որ համաժողովրդական մակարդակի հասավ, թե՞ ոչ, խնդրում եմ պատասխանել, եթե այո, ապա խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որ համապատասխան հանձնաժողովն այդ խնդիրն անդրադառնանք»,- նշեց պատգամավորը, իսկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը չգնաց դրան ու ԿԳՆ-ն չկարողացավ դա կատարել, այսօր նորից կանդրադառնանք այդ հանգամանքին: Այդ հարցով զբաղվում ենք, առավել ևս, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր մանկապարտեզում բժշկական վերահսկողություն է, այնպես չէ, որ բարձիթողի իրավիճակ է, որևէ մեկը, որ զգացվում է՝ հիվանդ է, անմիջապես ուղարկում են տուն»,- շեշտեց պարոն Սահակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել