Օդի ջերմաստիճանը կնվազի

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին, 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել