Այսօր Ալավերդի քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Սպանվել է 1951 թվականին ծնված Հայկ Վարդումյանը: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից՝ հավելելով, որ կատարվողը հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է ու տեղափոխվել բաժին:
Նշենք, որ ըստ News.am լրատվական կայքի՝ տղամարդու դին հայտնաբերելուց ժամեր առաջ նշված տանը ընկերներով խնջույք են կազմակերպել, որին մասնակցել է նաև մահացած տղամարդը, խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել մասնակիցների միջև, որից հետո հայտնաբերվել է նրանցից մեկի դին։
Փորձեցինք այս տեղեկատվությունը ճշտել ոստիկանությունից, ի պատասխան ասացին, որ հանգամանքները դեռ պարզվում են: