«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «ՀՀ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա: Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 միլիարդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում»:

Այս առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ից հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով թերթի հրապարակմանը: Հայտարարության մեջ ասվում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվել էր դեռևս 2016թ. հոկտեմբերի 15-ին: Հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել: Ներդրումային ծրագրի նպատակն է՝ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով: Բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին, ընդ որում ընկերությունը հաշվի է առել նաև Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել