Նոյեմբերի 30-ին, ժամը 2.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոմայրուղու 2-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված անձի, որը տեղում մահացել է: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու և դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: