«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր:
Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 14:00 Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կսկսվի սեմինար։ Ծրագիրը տե՛ս ներքևում։
Ժամը 16:00 Կոնգրես հյուրանոցի «Մեծ» դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով: Տոնավաճառն ավարտվելու է 19:00:
Տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ և լրացնել համապատասխան դաշտերը։ Գրանցված մասնակիցների համար տոնավաճառի մասնակցությունն անվճար է։ Նախքան տոնավաճառ այցելելը խնդրում ենք նաև բոլոր ընկերներին հրավիրել միանալու տոնավաճառի պաշտոնական ֆեյսբուքյան խմբին, ինչպես նաև կարդալ տոնավաճառ այցելելու 15 խորհուրդները։
Աշխատանքի տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները (սեղմելով կազմակերպության անվան վրա՝ կարող եք ծանոթանալ այդ կազմակերպության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին).
- Ameria Bank
- AUA
- Rostelecom
- BetConstruct
- Ginosi Apartels
- Globbing
- IDEA
- Inecobank
- SEF
- Teach for Armenia
- JTI Armenia
- Prometey Bank
- PricewaterhouseCoopers
- Russian-Armenian University
- TotoGaming
- Converse Bank
- AlfaPharm
- Իրավաբանների հայկական ասոցիացիա
Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ միջոցառումը և մի մոռացեք գրանցվել հիմա՝ այստեղ:
Աշխատանքի տոնավաճառի ինֆորմացիոն գործընկերներն են 168.am, iravaban.net, mediamax.am