Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին ներում է շնորհել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացի Դավիթ Հակոբյանին: Այս մասին ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի գրավոր հարցման՝ հայտնվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Դավիթ Հակոբյանը երեկ ազատվել է պատժի հետագա կրումից: Նամակն իր ֆեյսբուքյան հաշվում տեղադրել է Թևան Պողոսյանի դուստրը՝ Քրիստինե Պողոսյանը: