ԱԺ-ն ընդունեց երկու օրենքները

Ազգային ժողովում այսօր քվեարկություն դրվեցին Սահմանադրական երկու օրենքներ: Քվեարկությունը դեռ չմեկնարկած ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. «Պարոն Սահակյան, քվեարկությունից առաջ խնդրում եմ ինձ ձայն տվեք»,- ինչին ի պատասխան ԱԺ նախագահը արձագանքեց. «Վայ, դե ամոթ ա, քվեարկում ենք» ու հարցերը դրեց քվեարկության:

Նախ քվեարկության դրվեց Մարդու իրավունքների պաշտպանի մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը, նախագծին կողմ էր 106 պատգամավոր, դեմ և ձեռնպահ 2 պատգամավոր, այնուհետև քվեարկության դրվեց Կուսակցությունների մասին նոր օրենքը, որին կողմ էր 99, դեմ 1 պատգամավոր: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել