Ուսումնասիրությունները պարզել են, որ մեծ թվով բրիտանացի գործարարներ օգտվելով այն հանգամանքից, որ տնտեսական իրավիճակը նպաստում է ռիսկի դիմելուն և արդյունքում անպատիժ մնալուն, թույլ են տալիս հակակոռուպցիոն օրենքների խախտումներ, հայտնում է Global Legal Post–ը:
Հարցմանը մասնակցած բրիտանացի գործարարների 2/5-ը ասել է, որ ներկայիս տնտեսական վիճակը նպաստել է 2010 թվականի Կաշառակերության մասին ակտի հնարավոր խախտումներին: Մեկ քառորդից ավելին համոզված է, նախարարները չեն խրախուսի նրանց դատապարտումը նույնիսկ այն դեպքում, եթե իշխանությունները տեղեկացված լինեն այդ խախտումների մասին:
Համաձայն Ֆլորիդայի «FTI Consulting»-ի մասնագետների կողմից իրականացված հարցման արդյունքների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները հայտնել են, որ են հաջողության հասնելու համար իրենք կարող խախտել վերը նշված ակտի պահանջները: Պատասխանողների մեծամասնությունը կազմող 63 տոկոսը, ասել է, որ ակտը իր դրական ազդեցությունը կունենա բրիտանական բիզնեսի զարգացման հեռանկարների վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net