Այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց կրկին հացադուլ է հայտարարել գյուտարար Հենրիկ Մխիթարյանը:
«Ես ցանկանում եմ, որ ՀՀ Կառավարությունն իմ գյուտերը ներկայացնի համայն աշխարհին», – Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հենրիկ Մխիթարյանը:
Ըստ Հենրիկ Մխիթարյանի ինքը հավերժական շարժիչ է ստեղծել, որը հայտարարագրվել է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում «Օդի հոսանքի առաջացման համալիր կայանքի» գյուտ անվան տակ: Գյուտարարի մտքին են պատկանում նաև տասնչորս տարբեր գյուտերի արտոնագրեր, որոնցից հինգն էլ գտնվում են մտավոր սեփականության գործակալությունում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net