Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը 100 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծեծելը բնութագրվում է անձին ուղղակի դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելով` զուգորդված ֆիզիկական ցավ պատճառելով:
Ծեծի հետևանքներ կարող են լինել արյան զեղումները, քերծվածքները, կապտուկները և այլն: Հնարավոր է նաև ոչ տեսանելի հետևանքներ լինեն, օրինակ միայն ֆիզիկական ցավ, թեթև տկարություն և այլն:
Եթե ծեծի արդյունքում առողջությանը պատճառվում է որևէ ծանրության վնաս` թեթև, միջին կամ ծանր, ապա արարքը որակվում է մեկ այլ հոդվածով (առողջությանը թեթև, կամ միջին ծանրության, կամ ծանր վնաս պատճառել, կամ խոշտանգում):
Աղբյուրը` Իրավաբան.net