Կառավարության առաջիկա նիստում ներառված է «Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու, «Ագարակ» պատմամշակութային արգելոց ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ նախագծի՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 3-ի հանձնարարականների կատարմամբ, որոնց համաձայն՝ վերանայվել են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կամազմակերպությունների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունները, ինչի արդյունքում առաջարկվում է դրանցից մի քանիսը միացման ձևով վերակազմակերպել:
Նբախագծում ասվում է, որ Ներկայումս «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հնարավորությունները չեն բավարարում հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների հատուկ և ամբողջական ուսումնասիրման, հնավայրի անաղարտ պահպանման, նրա հետազոտման և գիտաճանաչողական ու զբոսաշրջության նպատակներով օգտագործման ժամանակ առաջացող խնդիրների լուծման համար, ինչի համար անհրաժեշտ են ֆինանսական, նյութական, տեխնիկական, կազմակերպչական, մասնագիտական ու գիտական մեծ ռեսուրսներ: Կազմակերպության ֆինանսավորման զգալի մասը կազմում են վարչական ծախսերը:
Այդ իսկ առումով անհրաժեշտություն է առաջանում «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ստեղծելով «Ագարակ» պատմամշակութային արգելոց:
«Ագարակ» պատմամշակությաին արգելոցի վերակազմակերպումը չի առաջացնում լրացուցիչ ֆինանսական պարտավորություն և դրա հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: