Երևի թե չկա մի մարդ, ով այցելած չլինի Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմին:
Նման այցելությունների նպատակը հիմնականում այս կամ այն քաղաքացիական կացության ակտը գրանցելն է և համապատասխանաբար վկայական ստանալը:
Իսկ ո˚րոնք են պետական գրանցման ենթակա ակտերը:
Նախ նշենք, որ քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը:
Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը.
ա) ծնունդը.
բ) ամուսնությունը.
գ) ամուսնալուծությունը.
դ) որդեգրումը.
ե) հայրությունը որոշելը.
զ) անվան փոխումը.
է) մահը:
Աղբյուրը` Իրավաբան.net