ՊՆ-ին գումար կհատկացվի երկու զինվորների բուժումն արտերկրում իրականացնելու համար

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը գումար կհատկացնի: Նման որոշում է ընդգրկվել գործադիրի՝ նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում: Ըստ նախագծի՝ ատաջարկվում է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 26,083.600 դրամ:

Կառավարության որոշման մեկ այլ նախագծով՝ Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 712 900 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել