«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին» N 122-Ա որոշման 1-ին կետը:
Իրավաբան.net