Ե՞րբ կորոշվի գազի սակագնի հարցը և որքանո՞վ կնվազի այն

2016 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի №139Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Նշենք, որ այս որոշմամբ գազի սակագինը նվազեցվում է: Այսպես նախկինում, այսինքն՝ մայիսի 31-ի որոշմամբ հաստատվել էր, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 146 700 դրամ է, այսինքն՝ մեկ խորանարդի արժեքն է 146,7 դրամ, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի հաշվարկման համար բանաձև էր մշակվել, մինչդեռ նոր նախագծով սահմանվում է, որ անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝ մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, այսինքն՝ 100 դրամ՝ խորանարդի համար, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ, ստացվում է ներկայումս գործող սակագինը մեկ խորանարդ մետր գազի համար՝ 146,7 դրամը նվազեցվում է՝ հասնելով 139 դրամի:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել