Հոկտեմբերի 4-ին ողջ աշխարհում նշում են Կենդանիների պաշտպանության միջազգային օրը: Օրը պատահական չէ ընտրված, քանի որ 1226թ.-ին այս օրը է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին` կենդանիների, թռչունների հովանավորն ու պաշտպանը: Եվ ահա կենդանիների ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու ունակությունը հաշվի առնելով և բոլոր կենդանի արարածների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը գնահատելով` Ֆրանցիսկ Ասսիզսկուն դասել են սրբերի շարքին, որին երկրպագում են ողջ աշխարհում: Նրա անվամբ կա նաև մրցանակ. «Սուրբ Ֆրանցիսկի անվան» մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Այս օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսում ներկայացված երկրների պատվիրակները և բազմաթիվ հասարակական կազմակերպությունները որոշեցին ամեն տարի նշելու այդ օրը և պատրաստակամություն հայտնեցին կազմակերպելու զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net