Մեղադրողը միջնորդել է մինչև 25 տարվա ազատազրկման դատապարտել
Տարադրամի փոխանակման կետերի վրա զինված հարձակումներ կատարելու «բանդայի» գործով դատավարությունը թևակոխել է վիճաբանությունների փուլ: Ինչպես Իրավաբան.net-ին հայտնեց ամբաստնյալների Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, մեղադրողը կարդացել է մեղադրական ճառը, միջնորդել է Կարեն Վարդանյանին դատապարտել 25 տարվա, Ռաֆայել Հարոյանին՝ 22 տարվա, Հայկ Կոջոյանին՝ 12 տարվա և Տիգրան Հովհաննիսյանին 12 տարվա ազատազրկման: Հաջորդ դատական նիստին կհնչեն պաշտպանական ճառերը: