Այսօր ՀՀ Կառավարությունը քննարկեց Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգին և դրա իրականացման 2012-2015 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Մասնագիտական կողմնորոշման համակարգի հիմնական նպատակն է անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում որակավորված և մրցունակ կադրերի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գործունեության ազատ և գիտակից ընտրության հնարավորության ստեղծումը:
Մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգի ստեղծումն ու զարգացումը ենթադրում է հետևյալ հիմնական խնդիրների համալիր լուծում`
1) մշտական փոփոխվող իրավիճակներում անձի` ինքնուրույն կողմնորոշվելու կարողությունների ձևավորում,
2) անձին իր ողջ կյանքի ընթացքում տեղեկատվության, խորհրդատվության, ինչպես նաև անհրաժեշտ այլ հնարավորությունների շարունակական տրամադրում` մասնագիտության կամ զբաղմունքի ընտրության, կարիերայի պլանավորման հարցերում,
3) մասնագիտական կողմնորոշման ենթակա անձի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, հակումների, հետաքրքրությունների և շարժառիթների բացահայտում,
4) մասնագիտական կողմնորոշում իրականացնող կազմակերպություններին և մասնագետներին անհրաժեշտ մեթոդական ապահովում:
Աղբյուրը` Իրավաբան.net