Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծին:
Համաձայն նշված օրենքի նախագծի` միանվագ դրամական օգնության իրավունքը տարածվելու էր այն նորաստեղծ ընտանիքների վրա, որոնք առաջին անգամ իրենց ամուսնությունը կգրանցեին ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և որոնց անդամներից գոնե մեկը կհանդիսանար Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Նախատեսվում էր, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելու կարգը և չափը սահմանելու է ՀՀ կառավարությունը, սակայն միանվագ դրամական օգնության նվազագույն չափը չէր կարող պակաս լինել, քան 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը:
Աղբյուրը` Իրավաբան.net