Սահմանվելու են պետական տուրքի նոր տեսակներ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:
Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրքի նոր տեսակներ`
1. սև մետաղի ջարդոնի և սև մետաղից պատրաստված խողովակների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար` բազային տուրքի 80 000 դրամի չափով,
2. գունավոր մետաղների ջարդոնի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար` բազային տուրքի 250 000 դրամի չափով:

Ըստ նախագծի հիմնավորման` գործող օրենսդրությամբ ներկայումս սև և գունավոր մետաղների ջարդոնները, ինչ­պես նաև սև մետաղից պատրաստված խողովակները արտահանվում են Հայաստանի Հան­րա­պետու­թյունից առանց որևէ սահմանափակման, ուստի Նախագծի նպատակն է սահմանափակել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանման հնարավորությունը և խթանել դրա վերամշակումը Հայաստանի Հանրապետությունում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել