Գործադիրն աննպատակահարմար է գտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը

Այսօր գործադիրը քննության է առել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Հեղինակի կարծիքով` օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցա­խի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հան­րապե­տու­թյու­նը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նա­խա­­պայմանները:
Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հան­րա­պե­տությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավո­րե­լու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պար­տականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քա­ղա­քա­կանությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաս­տա­նի մասնակցության համար:
Չնայած վերը նշվածին` կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված նախագծի քննարկումն ու ընդունումը։
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել