Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել են մինչ այսօր:
Այսօր ժամը 10.17-ին Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 10.43-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 19.05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: