Ջրային պետական կոմիտեն հանձնվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը

Այսօր Կարեն Կարապետյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել վարչապետի նախկին որոշումներից մեկում, որը կապված է կառավարության կառուցվածքային փոփոխության հետ: Մասնավորապես այն հանգամանքի, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն դուրս է բերվել գյուղատնտեսության նախարարությունից և հանձնվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայությանը:

«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի «Արսեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին» N 913-Ա որոշման մեջ «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով»,- նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել