ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկվա 13:00 համեմատ այսօր 13:00-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 5-7 աստիճանով»: