Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին սեռական բռնության ենթարկելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Քննության նախնական տվյալներով՝ 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության  է ենթարկվել քրոջ ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել  են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել