Համաներմամբ ազատ է արձակվել 1.5 տարի կալանքի տակ գտնվելուց հետո

Փաստաբան Արմեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել այն մասին, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը դատարանը վերաորակել է և համաներմամբ ազատ արձակել.

«03.11.2016թ. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Վ. Մելիքյանի վերաորակեց 26.05.2015թ.-ից 1 տարի 5 ամիս ժամկետով կալանքի տակ գտնվող պաշտպանյալիս՝ Վարուժան Սարգսյանին , առաջադրված ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով առաջադրված մեղադրանքը ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և կիրառելով ՀՀ ԱԺ 26.05.2011թ. համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը ազատեց նշանակված պատժից և դատական նիստերի դահլիճից ազատ արձակեց կալանքից»,- գրում է փաստաբանը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ, համաձայն մեղադրանքի, Վարուժան Սարգսյանը 2010 թվականին ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում բնակվող Տ. Սահակյանի հետ: 12.10.2010թ-ին վիճաբանել է վերջինիս հետ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կանգնեցրել է տաքսի ավտոմեքենան, որով երթևեկել է Տ. Սահակյանը, խուլիգանական դրդումով իր հասցեին ճիշտ արված դիտողության համար, վրեժ լուծելու նպատակով, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ, աջ ձեռքում պահված չպարզված դանակով դիտավորությամբ 3 անգամ հարվածել կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին ՝ կրծքավանդակի ձախ մասին և 2 անգամ որովայնի շրջանին, հետո բռունցքով հարվածել է կզակին և գլխով մեկ անգամ աջ աչքի շրջանին, որից հետո ևս մեկ անգամ դանակով հարվածել է գլխին, ինչի հետևանքով Տ. Սահակյանը ստացել է առողջության տևական քայքայումսղով միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Երբ Սահակյանը գիտակցությունը կորցրել ու վայր է ընկել, նա դեպքի վայրից դիմել է փախուստի։ Տ. Սահակյանը ուշագնաց վիճակում տեղափոխվում է բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո ուշքի է եկել։

Բացի այդ 02.09.2012թ-ին ժամը 15։30-ի սահմաններում Վեդի քաղաքու մի խումբ բնակիչների հետ վիճաբանության ընթացքում դիտագորությամբ դանակով հարվածել է Լ. Նիկողոսյանի աջ ազդրի հետին մակերեսին ՝ վերջինիս առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս՝ կտրած-ծակած վերքի ձևով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել