Հայտնի են դատավորների որակավորման գրավոր քննության արդյունքները

ՀՀ դատական դեպարտամենտից հայտնում են, որ դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական,քրեական և վարչական մասնագիտացմամբ բաժինները համալրելունպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությանըմասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում.

քաղաքացիական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 13 հավակնորդները (ցուցակն՝ այստեղ):

քրեական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարայինմիավորներ հավաքած առաջին 10 հավակնորդները. (ցուցակն՝ այստեղ):

վարչական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարայինմիավորներ հավաքած առաջին 8 հավակնորդները. (ցուցակն՝ այստեղ):

Միաժամանակ տեղեկացվում է, որ գրավոր քննությանը մասնակցած յուրաքանչյուր հավակնորդ գրավոր քննության հանրագումարային արդյունքների հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել