Առողջ ապրելակերպ, թե հասարակական կարգապահություն. վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր չէր կողմնորոշվում ինչպես բնութագրել իր հերթական հանձնարարականը, սակայն շեշտեց՝ ամեն դեպքում խոսելու է կարևոր խնդրի մասին:
Գործադիրի «Հասարակությունից ստացվող արձագանքները՝ կապված 18-ը տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու հետ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները բավականին մտահոգիչ են. խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը գործող օրենսդրութկամբ ՏԻՄ-երն են, որոնք լիազորված են իրականացնելու վարչական տույժեր՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում»,- ասաց պարոն Կարապետյանը և առաջարկեց ՏՒՄ-երին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ:
Այս առումով Կարեն Կարապետյանը անհրաժեշտ համարեց ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին ու զվարճանքի վայրերին, ըստ նրա՝ հարկավոր է գիշերային ակումբներում խստացնել սահմանափակումները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net