Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար՝ 800 դոլար կաշառք:
.
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է:
.
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության կայքից
Աղբյուրը՝ Իրավաբան.net