Նախատեսվում է վերակառուցել Հայաստան-Վրաստան ճանապարհը

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` հավելելով, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով (Î 44,037,000):

Ըստ նախագծի` ծրագրի նպատակն է վերակառուցել և բարելավել մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, գնացող երկշարք M6 մայրուղին: Ազդեցությունը կլինի ճանապարհային ցանցի արագ վատթարացման կանխարգելումը և անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումների ապահովումը: Արդյունքները կհանդիսանան՝ (i) Մ6 Վանաձոր-Բագրատաշեն հատվածում 51.5կմ ընդհանուր երկարությամբ վերակառուցված ճանապարհը (38+500կմ–90+000կմ)՝ բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման միջոցներով, կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումներով և (ii) ՏԿՆ ամրապնդված ինստիտուցիոնալ կարողությունները՝ ներառյալ շինարարության վերահսկման խորհրդատվությունը, ծրագրի կառավարման օժանդակությունը, ծրագրի աուդիտը, անվտանգության միջոցառումների իրականացման աջակցությունը, պայմանագրի կառավարումը, գնումների աջակցությունը, խորհրդատվությունը ճանապարհային անվտանգության վերաբերյալ և վերապատրաստումները:

Ծրագիրը կօգնի բարելավել սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել տնտեսական և սոցիալական տարածաշրջանային անհամապատասխանությունները:

Ծրագրի նպատակով տրամադրվելիք վարկի վարկավորման պայմաններն են`

  • վարկի գումար` 50,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրո (Î 44,037,000),
  • վարկի արժույթ` եվրո,
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին,
  • տոկոսադրույք` EURIBOR-ին համարժեք տոկոսադրույք + 0.60%` համաձայն Վարկավորման կանոնների Բաժին 3.02-ի՝ – 0.10% փոխառություն` ինչպես նախատեսված է Վարկավորման կանոնների Բաժին 3.03-ով + 0.20% չափով ապահովագրավճար ըստ մարման ժամկետի, ինչպես նախատեսված է Վարկավորման կարգի Բաժին 3.03-ում + 0.15%-ի չափով պարտավորավճար չօգտագործված գումարի մասով,
  • մարման ժամկետ` 22 տարի, որից արտոնյալը` 15 տարի:

Միաժամանակ նշվում է, որ նշյալ ծրագրի համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի կողմից արդեն իսկ տրամադրվել են 51 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:

Ելնելով վերոգրյալից գործադիրը արձանագրային որոշման նախագծի ընդունումը համարեց նպատակահարմար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել