Հակառակորդի նախահարձակ գործողությունների է դիմել. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում,  շփման գծի հյուսիսային (Թալիշ)  ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է  ենթափողային նռնականետ (ԵՆ-25  /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում`  60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են, որ ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել