ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, դիմելով վարորդներին, նշել է.
«Հարգելի վարորդներ, քանի որ այսօր Երևանում գիշերը սպասվում է բացասական ջերմաստիճան, իսկ ճանապարհները դեռ թաց են(հատկապես քաղաքի բարձրադիր գոտում), առաջիկա ժամերից և հատկապես առավոտյան ճանապարհների առանձին հատվածներում կլինի մերկասառույց, հորդորում ենք զգոն լինել, հնարավոր վթարներից խուսափելու համար»:
Իրավաբան.net