ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ցիկլոնը հեռացել է Հայաստանի տարածքից: Նրա տեղեկությունների համաձայն՝ երեկ միայն Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա ամսական տեղումների կրկնապատիկի չափ տեղում: