Գնորդը (uտացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել հետևյալ պահանջները`
1) համաչափ պակաuեցնել ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնել ապրանքի թերությունները.
3) հատուցել ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախuերը:
Իրեն մատակարարված ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող գնորդը (uտացողը) ողջամիտ ժամկետում իրավունք ունի պահանջել փոխարինելու uպառողի վերադարձրած անպատշաճ որակի ապրանքները, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:
Աղբյուրը` Իրավաբան.net