Ամերիաբանկը հաղորդագրություն է տարածել՝ իր հաճախորդներին խնդրելով անցում կատարել Windows 7 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգի: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայություններից անխափան և անվտանգ օգտվելու նպատակով խնդրում ենք մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ն անցում կատարել Windows 7 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգի:
Տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարից Windows XP օպերացիոն համակարգի միջավայրում նշված ծրագրերի աշխատանքը դադարեցվելու է՝ կապված Microsoft ընկերության կողմից դեռևս 2014 թ. դեկտեմբերին Windows XP օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման հետ: Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայությունների հետագա զարգացումն ու անվտանգության նոր չափանիշներն այլևս համատեղելի չեն այդ օպերացիոն համակարգի հետ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 56 11 11 հեռախոսահամարով: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար»:
Իրավաբան.net