Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա:
Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեuված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մաuին oրենքներով:
Մրցույթում հաղթած մատակարարի (կատարողի) հետ պետական պայմանագիր կնքելը պետական պատվիրատուի համար պարտադիր է:
Մատակարարի (կատարողի) համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է միայն oրենքով uահմանված դեպքերում, պայմանով, որ պետական պատվիրատուն հատուցի պետական պայմանագրի կատարման հետ կապված` մատակարարին (կատարողին) պատճառված բոլոր վնաuները:
Աղբյուրը` Իրավաբան.net