Իսկ արդյո՞ք մենք ցանկանում ենք անկաշառ դատարաններ

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխան Բարսեղյանի գործով երկու օր է հետևում եմ թե ՖԲ գրառումներին և թե խոսում եմ իմ ընկերների հետ։ Եվ մի զարմանալի բան եմ նկատում, որ շատերը արդարացնում են դատավորին ասելով, որ՝ “թող Մկրտումյանին բռնեն, նրա կերածը ավելի շատ է” կամ “Իշխանը պարտքերի տակ էր” կամ “Իշխանը պատերազմի մասնակից է” և այլն և այլն։ Արդարև հասկանում եմ բոլորի ասածը, ավելին չեմ կարող ժխտել նրանց ասածը։

ԲԱՅՑ, հարգելիներս, ախր մենք ցանկանում ենք ապրել մի երկրում որտեղ դատավորները կաշառք չեն վերցնում, բայց երբ բռնում են այդպիսի դատավորի սկսում ենք վայ վույներս դնել, որ նա մեղք է, սիստեմն է մեղավոր։

Մենք ցանկանում ենք, որ ճանապարհները ասֆալտապատ լինեն, բայց երբ ասֆալտապատում են, սկսում ենք ասել, որ գիտեք ինչքան փող են կերել, մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ լինի, բայց ԱԽՐ մեր կշեռքը մշտապես ԾՈՒՌ Է, երբ բանը հասնում է մեր անձնական շահին, որի արդյունքում էլ երբեք լավ չի լինում։ Հետաքրքիր ժողովուրդ ենք իսկապես և զարմանալի չէ, որ սենց ենք ապրում։

P.S. Իշխան Բարսեղյանի վերաբերյալ տարածված հաղորդագրությունները դեռևս չեն վկայում այն մասին, որ նա իրոք կատարել է հանցագործություն և նա միանշանակ արդար է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել