Մարդիկ այս կամ այն ապրանքը ճանաչում են ապրանքային նշանների միջոցով, և ինչքան հայտնի է այդ ապրանքային նշանը, այնքան ավելի մեծ է տվյալ ապրանքային նշանը կրող ապրանքների պահանջարկը:
Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը:
Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել և իրավական պահպանություն ստանալ անկախ գրանցված լինելու հանգամանքից:
Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմում ներկայացնել բողոքարկման խորհուրդ։ Դիմումը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի:
Դիմումը պետք է պարունակի ապրանքային նշանի վերարտադրությունը և նկարագրությունը, ինչպես նաև թվականը, երբվանից հայտարկվում է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը:
Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:
Աղբյուրը` Իրավաբան.net