Գերմանիայում գոյություն ունի հատուկ ապահովագրության տեսակ՝ ապահովագրություն այլմոլորակայիններից: Լայն տարածում է ստացել նաև ապահովագրությունը թաքնված տեսախցիկից:
Հետաքրքիր ապահովագրության տեսակ է նաև այն, որ տղամարդիկ ամուսնանալիս ապահովագրվում են այն բանից, որ հարսնացուն եկեղեցում չպատասխանի «ոչ»:
Ինչպե՞ս է իրականացվում ապահովագրությունը:
Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:
Աղբյուրը` Իրավաբան.net